Կյանքը բեմում և բեմից դուրս
Անվանի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ, Մհեր Մկրտչյանի այրի Թամար Հովհաննիսյանը Թիմ Թայմում հունվարի 22-ին՝ ժամը 19։00-ին, կխոսի իր կյանքում ունեցած թե՛ անձնական և թե՛ մասնագիտական փորձի և ձեռքբերումների մասին: Մեզ սպասում են բազմաթիվ բացահայտումներ Մհեր Մկրտչյանի կյանքի և գործունեության մասին:
Այս հանդիպումը մեծ հնարավորություն է մեզ՝ երիտասարդներիս համար՝ ոգեշնչվելու և նոր գաղափարներ ձեռք բերելու:
Շատ ու շատ կարևոր և հետաքրքիր քննարկում ենք ունենալու: Այնպես որ Դու՛ էլ միացի՛ր այս եզակի հանդիպմանը: Հետաքրքիր է լինելու: