Սեմինար-քննարկում. երազների դերը մեր կյանքում
Մարտի 14-ին՝ ժամը 19։00-ին, հոգեբանության և սոցիոլոգիայի ոլորտներում մի շարք վերապատրաստումներ անցած հոգեբան–մասնագետ Անուշ Սաքանյանը կպատմի, թե ինչ դեր ունեն մեր կյանքում մեր երազները։
Ի՞նչ են երազները, ի՞նչ են նրանք ձգտում մեզ հաղորդել, արդյո՞ք դրանք կարևոր են, թե՞ անկարևոր, ի՞նչ դեր ունեն մեր կյանքում, ի՞նչ հարցեր են լուծում մեզ համար և ի՞նչ կարող է տալ մեզ դրանց հասկացումը... Ահա այն հարցերի շարքը, որոնք կփորձենք քննարկել տվյալ սեմինարի շրջանակներում։
Սեմինար–քննարկման կառուցվածքը՝
. սահմանում
. դերը / նշանակությունը
. ֆունկցիաները
. տեսակները
. վերլուծության մեթոդները / մոտեցումները
. սիմվոլիկա / արխետիպեր
. ամփոփում / հարցեր։
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)։