Կոնֆլիկտների հաղթահարում
Ինչքան էլ խուսափենք, կոնֆլիկտը մարդկային հարաբերությունների անբաժանելի մասն է կազմում: Այն կարող է դրսևորվել մարդու կյանքի յուրաքանչյուր ոլորտում՝ աշխատավայրում, ընտանիքում, անձնական կյանքում, ընկերական հարաբերություններում և այլն:
Եթե կարևորում եք մարդկային առողջ հարաբերությունները, ցանկանում եք ձեռք բերել հոգեբանական հնարներ կոնֆլիկտային իրավիճակը գրագետ հաղթահարելու համար, ապա ձեր մասնակցությունն այս սեմինարին լիովին խրախուսվում է:
Սեմինարի ընթացքում անդրադառնալու ենք հետևյալ հարցերին.
․ Ի՞նչ է կոնֆլիկտը
․ Կոնֆլիկտի նշանակությունը մարդու կյանքում
․ Կոնֆլիկտի տեսակները
․ Միջանձնային կոնֆլիկտներ
․ Դրանց առաջացման պատճառները
․ Հաղթահարման ուղիները:
Ինչպես նաև մասնակիցները հնարավորություն կունենան վարժությունների և դերային խաղերի միջոցով մարզել կոնֆլիկտային իրավիճակներից արդյունավետ դուրս գալու կարողությունները:
Սեմինարը կվարի պրակտիկ հոգեբանության ոլորտում 9 տարվա աշխատանքային փորձ ունցող հոգեբան, թրեյներ Վարդուհի Տիգրանյանը:
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք)։