Սերիալային քուիզ
Սիրելի սերիալամաններ))
Հոկտեմբերի 26-ին հանդիպելու ենք ԷՕՆում փորձելու ձեր սերիալային գիտելիքները: Պատրաստվեք գուշակել կադրերը, սաունդթրեքերը և ոչ միայն: Փոքրիկ սփոյլեր` ունենալու ենք նաև հատուկ նոստալգիկ փուլ նվիրված մեր մանկության «վատ» սերիալներին:
Այնպես որ, սպասում ենք ձեզ ժամը 19:30-ից խաղալու, հիշելու և լավ ժամանակ անցկացնելու:
Կարող եք գալ թիմով, կամ տեղում կազմել այն:
Մուտքը` 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)