Խաղողօրհնեք
ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ՎԱՅԵԼԵՆՔ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՂԸ
Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ավանդաբար այդ օրը տաճարին են ընծայվում խաղողի ողկույզներ, որոնք օրհնվում և շնորհվում են ժողովրդին:
Միացեք մեզ՝ «Արմենիա Վայն» գինեգործարանում տոնելու այգիների բերքի ծնունդը:
Տոնական միջոցառումը կմեկնարկի խաղողի օրհնության արարողությամբ և գինու հյուրասիրությամբ: Միջոցառման ընթացքում կվայելեք «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի, «Տարոնցիներ» ազգագրական երգի պարի համույթի կատարումներն և DJ Vakcina-ի երաժշտությունը: Գործարանի ամբողջ տարածքում կլինեն կավագործության և նկարչության, երեխաների համար նախատեսված առանձին տաղավարներ:
Մասնակցության արժեքը 12 000 դրամ (երկկողմանի տեղափոխությամբ) և 10 000 դրամ (առանց տեղափոխության):
Տոմսը ներառում է՝
• Հյուրասիրություն
• Կավագործության ցուցադրություն
• Լավաշի թխման ցուցադրություն
• Ազգային տարազներով լուսանկավելու հնարավորություն
• Սիրողական նկարչությամբ զբաղվողների առանձին հարթակ
• Երեխաների զբաղվածությունն ապահովելու համար նախատեսված տաղավարներ
• Նվերներ
*մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար:
Հատուկ ուշադրություն
• Տոմսերը ներկայացնել հանդիպման վայրում և գործարան մուտք գործելիս
• Ձեռք բերված տոմսերը վերադարձի ենթակա չեն
• Ավտոբուսի մեկնումը Հանրապետության հրապարակից 15:00-ին և վերադարձ Երևան 20:30-ին
• «Արմենիա Վայնը» չի խրախուսում ալկոհոլի չարաշահումը: