Համերգ Նվիրված Հայ Զինվորին
Բանակի օրը միասին համախմբվենք և մեր ներդրումն ունենանք հայրենիքի համար պատերազմում մասնակցած ՀԱՅ զինվորների վերականգնման և աջակցության հարցում։
Այդ օրվա համերգի ողջ հասույթն ուղղվելու է 1000+ հիմնադրամին։
Համերգի մուտքավճարը կազմում է 2000 դրամ։
Երեկոյին մասնակցելու են՝
Կարինա Առուստամյանը և The Band խումբը,
By The Way խումբը,
Another Story Band խումբը։
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ՝
1000+ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի պաշպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորին կամ նրանց ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու առաքելությամբ։
2020 թվականի պատերազմին, դժբախտաբար, հաջորդեց Հիմնադրամի շահառուների կտրուկ աճ։ Հիմնադրամի ֆինանսական միջոցների և պարտավորությունների միջև անդունդը մեծ է։ Միասին կարող ենք կանգնել զոհված զինվորի ընտանիքի թիկունքին, կանգնել հաշմանդամություն ձեռք բերած զինվորի կողքին՝ապահովելով արժանապատիվ ապագա։
Նվիրաբերություն կարող եք կատարել կայքով, էլ. դրամապանակների և բանկային փոխանցման միջոցով: Մանրամասներին ծանոթացեք bit.ly/2XS5cuk հղումով: