«Արտիստ» կրթաժամանցային փառատոնը Ոսկեվազում
Հոկտեմբերի 17-ին շտապեք հայտնվել «Ոսկեվազի Գինու Գործարան»-ում, ներկա գտնվելու «Մհեր Փոթոյան» մշակութային հկ-ի «Արտիստ» կրթաժամանցային փառատոնին։
Քառասուն երիտասարդ կերպարվեստագետների ցուցադրությունը կզուգորդվի՝ "Walking by project" խմբի հիփ-հոփ, ջազ , ֆոլկ և հեղինակային ոճի և "Let’s fly Project" խմբի՝ հեղինակային էթնո և երևանյան ֆոլկ ոճի կատարումներով։
Չորս ժամվա ընթացքում մեր թիմը Ձեզ համար կապահովի ոչ միայն Ձեր իմաստալից ժամանցը, այլ նաև, հրավիրյալ արվեստաբան-բանախոսի ջանքերով, կօգնի կես ժամվա ընթացքում որոշակիորեն ճանաչել և հասկանալ մերօրյա երիտասարդ կերպարվեստագետների ստեղծագործությունները (որոնք կարող եք գնել հենց փառատոնի ընթացքում, արդեն նոր գիտելիքներով զինված)։
Ձե՛ռք բերեք յուրահատուկ մշակութային տպավորություններ, ճանաչեք և սատարեք մեր իրականությունից ծնված արվեստը։
Մասնակիցների տեղափոխումը դեպի «Ոսկեվազ» կիրականացվի հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 14։00-ին Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մոտակայքից։
Միջոցառման տոմսի արժեքը՝ 10 000 դրամ է, վերջինս ներառում է ճանապարհածախսն ու երկու գավաթ գինի (հավելյալ գինի և սնունդ կարող եք պատվիրել տարածքում)։