Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ «Հնչում են ազգային նվագարանները»
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի Ազգային Նվագարանների պետական նվագախումբը ապրիլի 20-ին` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա «ՀՆՉՈւՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԸ» խորագիրը կրող համերգային ծրագրով:
Համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի Ազգային Նվագարանների կատարմամբ կհնչեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները:
Տոմսերի արժեքները՝ 2000, 3500, 4500, 6000 դր.: