«Լավագույնը, Նորագույնը»
Դեկտեմբերի 3-ին եւ 4-ին, «ԽԱԹԱԲԱԼԱԴԱ»-ի, «ՄԵԱ ԿՈՒԼՊԱ»-ի եւ այլ գործերի հեղինակ Վահրամ Սահակյանը կներկայացնի իր այս տարվա ՎԵՐՋԻՆ երկու ներկայացումները։
«ԼԱՎԱԳՈՒՅՆԸ, ՆՈՐԱԳՈՒՅՆԸ»՝ դա առաջին անգամ ցուցադրվող, նախատոնական
կատակերգություն է, որը կազմված է միանգամայն նոր, ինչպես նաեւ վերջին
տարիների լավագույն մանրապատումներից՝ մեր երկրի, մեր մարդկանց եւ հենց մեր այսօրվա մասին։ Երկու խոսքով՝ մեր ժողովրդի պատմությունը՝ վերջին 4 տարիների ընթացքում։
Դերերում՝ Վահրամ Սահակյան, Սերգեյ Գրիգորյան
Սկիզբը 19։30-ին, տեւողությունը 1 ժամ 15 րոպե, Ճարտարապետների միության դահլիճ (Բաղրամյան 17), մինչեւ 15 տարեկանների մուտքը չի խրախուսվում
Տոմսերի արժեքը 3000-ից 8000 դրամ