Անտոն Բրուքներ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնությունը համատեղ կազմակերպում են «Միասին կարող ենք ավելին՝ Հանուն Արցախի» խորագրով բարեգործական համերգ։
Բարեգործական համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Անտոն Բրուկների 9-րդ սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությանը՝ Արցախի երեխաների առողջական կարիքները հոգալու համար։
Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնությունը (ԱՄԱՆ) Արցախի շուրջ համախմբման և կենսական կարևոր օգնություն ցուցաբերելու յուրատեսակ առաքելություն է, որի առաջնահերթ նպատակն է նպաստել Արցախի բնակչության առողջության պահպանմանը՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով մայրերին, երեխաներին և քրոնիկ հիվանդներին
Տոմսերի արժեքը՝ 5000-12․000 դրամ։