Детский
Շարլոթի սարդոստայնը․ Թատերական ներկայացում
Սա հուզիչ ու շա՜տ սիրուն պատմություն է այն մասին, թե ինչպես մի փոքրիկ աղջիկ՝ Ֆերն անունով, կխիզախի փրկել գաճաճ ու թերաճ խոճկորիկին և կվերցնի իր խնամակությանը։ Ընդամենը մեկ ներկայացման մեջ խտանում են ոչ միայն կենդանական աշխարհի ամենաիսկական ընկերության մասին պատմությունները, այլև ջերմության, խիզախության ու սիրո բոլոր պատկերացումները
Ի դեպ, սիրելի փոքրիկ, ներկայացման բոլոր դերասանները Զանգակ հրատարակչության Ամառային ընթերցանության եռամսյա ծրագրի ընթերցասեր մասնակիցներն են՝ քո հասակակիցները։
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ:
