Cosmopolitan-ը նշում է իր 3-ամյակը
Cosmo-ն իր ծննդյան 3-րդ տարեդարձի առթիվ պատրաստել է քեզ համար տոնական անակնկալների տեղատարափ։ Եվ այսպես, ապրիլի 15-ին և 16-ին հանդիպում ենք Yerevan Mall-ում: Քեզ սպասում է նվերներով, անակնկալներով և հաճելի հանդիպումներով լի երկու օր։ Միացիր մեզ և դարձրու քո գարնանային երեկոներն էլ ավելի հետաքրքիր։
Եվ այսպես, ապրիլի 15-ին՝ 18:00-21:00, Cosmopolitan-ը մեկ օրով տեղափոխում է իր խմբագրությունը Yerevan Mall: Այդ օրը mall-ի այցելուները հնարավորություն կստանան տեսնելու, թե ինչպես է ստեղծվում Cosmo-ի շապիկը և ինչպես են անցնում Հրաչուհի Ութմազյանի խմբագրական նամակի և Shopping ու Beauty էջերի նկարահանումները։
Իսկ ապրիլի 16-ին՝ ժամը 18:00-21:00, քեզ սպասում են հետաքրքիր մրցույթներ և իհարկե՝ անակնկալ նվերներ։
• Այդ օրը, գնում կատարելով Yerevan Mall-ի ցանկացած խանութից, դու կստանաս անվճար make up Flormar խանութի կողմից։
• CMYK մատնահարդարման կենտրոնը բոլոր ցանկացողների համար նախապատրաստել է անվճար մատնահարդարում՝ nail art ։ Իսկ վճարովի ծառայություններից օգտվելու դեպքում ժամանակավոր tattoo-ի մասնագետը կթողնի քո ձեռքին մի գեղեցիկ գրություն՝ քո իսկ ցանկությամբ, կամ կնկարի որևէ զարդանախշ։
• Motivi խանութ-սրահի հայելիներից մեկը դառնալու է Cosmopolitan Հայաստան ամսագրի շապիկ։ Դու կարող ես փորձել ցանկացած հագուստ կամ քո իսկ կերպարով լուսանկարվել այդ հայելու առջև ու դառնալ Cosmo-ի շապիկի աղջիկը (եթե որոշես հետո այդ լուսանկարը հրապարակել որևէ սոցիալական ցանցում, պարզապես tag արա Cosmopolitan Armenia-ն):
• Ուզո՞ւմ ես իմանալ քո ապագան։ Սա քո շանսն է։ Cosmopolitan-ն արդեն սեփական Taro խաղաքարտեր ունի, և գիտե՞ս, թե դրանց օգնությամբ ով կպատասխանի քո հարցերին։ Հրաչուհի Ութմազյանը: Ուշադիր եղիր և բաց մի՛ թող ապագան իմանալու այս զվարճալի հնարավորությունը• գուցե քո սիրային հանելուկը լուծո՞ւմ ստանա։
• Եթե tattoo-ի սիրահար ես, ապա այս անակնկալը քեզ դուր կգա: Անվճար ժամանակավոր tatoo մեր կողմից:
• Սիրո՞ւմ ես կոլաժների օգնությամբ նորաձև կերպարներ ստեղծել։ Վստահ ենք, որ տանն ունես բազմաթիվ սնդուսափայլ ամսագրեր , որոնք թեև հնացել են, բայց ափսոսում ես բաժանվել դրանցից: Մենք գտել ենք լավագույն ելքը: Վերցրու դրանցից մի քանիսը, արի Yerevan Mall և մեզ հետ տեղում հավաքիր քո նորաձև կերպարը՝ ստվարաթղթի վրա սոսնձելով տարբեր էջերից կտրված հագուստ, աքսեսուարներ և մոդելների դեմքեր։ Թղթի վրա նշիր քո անուն- ազգանունն ու հեռախոսահամարը, և Cosmo-ի խմբագրակազմը կընտրի լավագույն «ոճաբանին», ով կարժանանա մրցանակի:
• Ի՞նչ ծնունդ առանց նվերների։ Ավանդույթի համաձայն՝ մեր ծննդյան առիթով նվերները բաժանում ենք մենք։ Դարթս խաղալ սիրո՞ւմ ես: Ստուգիր դիպուկությունդ։ Այս անգամ քո նշանակետը նվերներով ծրարներից մեկն է լինելու։ Դու տեղում կստանաս գեղեցիկ նվեր մեր կողմից։