Երևան բիզնես- վազք 2014
Երևանի քաղաքապետարանը` «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, Royal Tulip Grand Hotel Yerevan և Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ կազմակերպում են «Երևան. բիզնես-վազք 2014» (Yerevan Business Run-2014) վազքի մրցույթը, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 8-ին։ Արդեն շուրջ երեք տարի իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակը հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է: Այն արդեն ավանդական է դառնում՝ տարեցտարի ընդլայնելով մասնակիցների թե քանակը և թե շրջանակը:
Այս տարի ևս վազքի մրցույթին ակնկալվում է ինչպես գործարար ոլորտի, այնպես էլ այլ շահագրգիռ կազմակերպությունների և անհատական խմբերի ակտիվ մասնակցություն:
Հավատարիմ մնալով տարիների ընթացքում ձևավորված ավանդույթին՝ «Austrian Airlines» ընկերությունը հաղթող թիմին կհրավիրի Վիեննա՝ սեպտեմբերի 4-ին մասնակցելու «Վիեննա. բիզնես-վազք 2014»-ին: