Հանդիպում Բրունո Բրունիի հետ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի հետ հանդիպմանը, որի շրջանակներում վարպետը կպատմի իր կյանքի պատմությունը, կպատասխանի արվեստագետների, արվեստասերների ու լրագրողների հարցերին։ Հանդիպման շրջանակներում Asekose պրոդակշնը կներկայացնի Նարեկ Բախտամյանի հեղինակած վավերագրական ֆիլմը Բրունո Բրունիի Երևանյան այցի մասին։