Սեռահասների և դեռահասների հետ աշխատանքի տեսություն և պրակտիկա: Հոգեթերապիա և հոգեվերլուծություն
Գրքի մասին
Այս գիրքը ավելի քան 40 տարվա փորձի արդյունք է խորհրդակցությունների եւ հոգեթերապեւտիկ ու հոգեվերլուծական բուժման ասպարեզում` 12-ամյա պատանիներից մինչեւ 24 տարեկան չափահաս երիտասարդների, ովքեր տառապել են նևրոտիկ, պերվերս, կամ սահմանային,բայց ոչ պսիխոտիկ բազմապիսի պաթոլոգիաներից։ Այն արձագանքում է հոգեթերապիային եւ հոգեվերլուծությանը հետևող ուսանողների, բժիշկների, մանկաբույժների, հոգեբույժների, հոգեբանների եւ իրավաբանների ակադեմիական վերապատրաստման կարիքները: Դոկ. Արյանի արձակի ոճը առանձնանում է պարզ ու առօրյա լեզվով և հասանելի է ինչպես ուսանողներին, այնպես էլ բարձրագույն կրթության պրոֆեսիոնալներին,ինչպիսիք են հնչյունաբանները (phonologists), ֆիզիոթերապեւտները, բուժքույրերը,ուսուցիչներն ու ծնողները:
Հեղինակի մասին
Դոկ. Ասբեդ Արյանը Եգիպտոսում ծնված հայկական ծագմամբ հոգեբույժ է և հոգեվերլուծող։ 1952-ին նրա ընտանիքը հաստատվել է Բուենոս Այրեսում,որտեղ էլ 1964-ին ավարտել է համալսարանը իբրև բժիշկ և 1967 հոգեբույժի դիպլոմ է ստացել Լանուսի պոլիկլինիկայում՝ Դոկ. Մաուրիսիո Գոլդենբերգի ղեկավարությամբ։ Սկսած 1977 –ից նա հոգեբույժ է՝ Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայի ճանաչմամբ։ Լինելով Բուենոս Այրեսի հոգեվերլուծական ասոցիացիայի լիիրավ անդամ՝ 1988-ին որակավորվել է իբրև մարզիչ վերլուծող։ Իր կարիերայի հենց սկզբից եղել է հետաքրքրված սեռահասների և դեռահասների կլինկայով ու հետազոտությամբ։ Ավելի քան չորս տասնամյակ անցկացնում է սեմինարներ, դասընթացներ դասախոսություններ և ղեկավարումներ Արգենտինայում,Բրազիլիայում,Պարագվայում,Բոլիվիայում,ՈւրուգվայումԿուբայում,Իսպանիայում, Հայաստանում և Արցախում։ Հայաստանում նա մարզիչ հոգեթերապևտների երկու խմբի ստեղծողն է,ուսուցիչը և ղեկավարը: 2005-ից համագործակցում է Հոգեվերլուծական միջազգային ասոցիացիայի(IPA) կողմից Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի (ArPA) միջազգային ճանաչման ծրագրի վրա։
1975-ից սկսած Արգենտինայում,Պարագվայում,Ուրուգվայում և Հայաստանում հրատարակել է բազմաթիվ հոդվածներ,որոնք թարգմանվել են պորտուգալերեն,անգլերեն, ֆրանսերեն,հայերեն և ռուսերեն։
Նա իր մասնակցությունն է բերել New ways of Psychoanalytic Psychotherapy in XXI Century (2005) , Distance Psychoanalysis (2009) , Psychoanalysis Online (2011) գրքերին։
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Ереванский русский драматический театр имени Ко...
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Canary / Դեղձանիկ
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ: