Մայրիկիս հետ
Զարգացման դասընթաց 1-3 տարեկան երեխաների և նրանց մայրիկների համար:
Դասընթացի նպատակն է նպաստել երեխաների մոտ ֆիզիկական, իմացական, սոցիալական (խոսքային, հուզական) հմտությունների զարգացմանը:
Դասընթացն իրականացվում է խմբային եղանակով: Հանդիպումներին միաժամանակ մասնակցում են մայրիկն ու երեխան: Հետևելով հոգեբանի հրահանգներին` մայրիկներն իրենց երեխաների հետ միասին մասնակցում են հատուկ խաղ-վարժանքների, որոնք հնարավորություն են տալիս`
• զարգացնել երեխայի խոշոր և մանր մոտորիկայի հմտությունները,
• զարգացնել իմացական ոլորտը. (հարստացնել գիտելիքների պաշարը, զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը),
• ստեղծել արդյունավետ պայմաններ ծնողների և հասակակիցերի հետ շփվելու և խաղալու համար` նպաստելով հուզական ոլորտի (ապահովածության, ընդունված և սիրված լինելու զգացում) և խոսքի զարգացմանը:
Երեխաների ներդաշնակ զարգաման համար կիրառվում են`
• խաղային,
• շարժողական,
• պարային,
• նկարային,
• հեքիաթ-թերապևտիկ և այլ արտթերապևտիկ մեթոդներ և մեթոդիաներ:
Այս դասընթացի շրջանակներում կարող են կազմակերպվել ծնողների հետ սեմինար-քննարկումներ ծնողավարության հետ կապված իրենց հուզող թեմաների շուրջ:
Մեկ հանդիպման տևողությունը ՝ 1 ժամ
Հանդիպումների հաճախականությունը ՝ շաբաթական 2 օր
Ընդհանուր տևողությունը ՝ 2 ամիս (16 հանդիպում)
Յուրաքանչյուր ամսվա արժեքը ՝ 15.000 դրամ
Խումբը վարում է «Մայրիկիս հետ» ծրագրի հեղինակ, մանկական հոգեբան` Անի Հովհաննիսյանը: