Թվանշային դարաշրջան
Օգոստոսի 31-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է՝
«Թվային դարաշրջան»
«Արամ Խաչատրյան. կյանքը և ստեղծագործությունը»,
Մրցանակակիր մուլտիմեդիա սկավառակի վիզուալ/ինտերակտիվ ներկայացում:
Հայ մեծ կոմպոզիտորի կյանքը և ստեղծագործությունը ներկայացված են այս մրցանակակիր CD-ROM-ում՝ իր 35 երաժշտական ստեղծագործությունների, ավելի քան 400 լուսանկարների, տեսանյութերի, իր ժամանակակիցների հուշերի, նամակների և շատ այլ նյութերի միջոցով: Սկավառակը արտադրվել է ԲազմաՎԵԲ Ստուդիայի և Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից 2005թ-ին: Հրատարակիչ՝ Արամ Խաչատրյան թանգարան: «Արամ Խաչատրյան. կյանքը և ստեղծագործությունը» արժանացել է World Summit Award մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի՝ The Best in e-Culture Content անվանակարգում:
Բանախոս՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի (ՏՏՀ) գործադիր տնօրեն՝ Գարեգին Չուգասզյան
Միջոցառմը նվիրվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110 ամյակին և անց է կացվում Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի շրջանակում:
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ: