Պլացեբոյի էֆեկտ
<<Պլացեբոյի էֆեկտ>>
Պրեմիերա
Հոգեբանափիլիսոփայական, մոտիվացնող ներկայացում 1 գործողությամբ։
Տևողությունը՝ 1 ժամ 50 րոպե։
Մտահղացման հեղինակ և բեմադրիչ՝ Լյուսի Կարապետյան
Ներկայացման կարգախոսն է՝ ԵԹԵ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ, ԿԱՐՈՂ ԵՍ ՆԱԵՎ ԴՈՒ։
Մտքի ուժ, ներշնչանք, հավատ, ինքնաճանաչում, ենթագիտակցություն, սրանք այն երևույթներն են, որոնք չենք կարող շոշափել, բայց հենց այդ անշոշափելիներն են կառավարում մեր ուղեղը, մեր քայլերը։ Պլացեբոյի էֆեկտ ներկայացման մեջ յուրաքանչյուրին տրվում է ազատ ընտրության իրավունք՝ կամ խմել թանկարժեք ու հրաշագործ դեղահաբը՝ ՊԼԱՑԵԲՈՆ, և իրականացնել բոլոր անհնարին թվացող երազանքները, կամ շարունակել վախենալ ռիսկի դիմելուց։ Ամբողջ ներկայացման ընթացքում հերոսներին անտեսանելիորեն իրենց հուշումներով օգնում կամ վնասում են հենց հերոսների ներսում գոյություն ունեցող լուսավոր ու մութ կողմերը։
Յուրաքանչյուր մարդ ունի իր ուժեղ կողմը՝ իր զենքը, յուրաքանչյուր մարդ հանճար է, պարզապես հարկավոր է բացահայտել հանճարին։ Պլացեբոն ինչպե՞ս է բացահայտելու հերոսների ուժեղ կողմերը և ի վերջո՝ Լյուսի Կարապետյանը հաղթելու, թե՞ պարտվելու է գրազը: Հարցերի պատասխանները կիմանաք ներկայացման ավարտին։ Այն, ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։ Մայիսի 9-ը հատուկ է ընտրված ներկայացման պրեմիերայի համար։
Տոմսերի արժեքը ՝ 2,000, 2,500 և 3,000 դրամ