«Չինար ես, կեռանալ մի՜»
Բեմադրության հեղինակ, պրոդյուսեր՝
Մհեր Եղիազարյան
Դերակատարներ՝
Դավիթ Ասատրյան,
Վարդգես Ասատրյան
Խորեոգրաֆ՝
Տիգրան Մնոյան
Բեմադրությունը նվիրված է 1915 թ – ի Հայկական Ցեղասպանության թեմային: Այն իր մեջ ներառում է հայ ժողովրդի մեծագույն ցավն ու տառապանքը: Սակայն, բեմադրությունն առանձնանում է նրանով, որ ունի ոչ թե տրտունջ ու տառապանք միայն, այլ նաև ունի պահանջատիրական բնույթ , այն բողոք է կույր ու խուլ աշխարհին ուղղված, ունի լավատեսական վերջաբան, որտեղ երևում է հայի ապրելու ցանկությունն ու գոյատևման պայքարի տենչը: Ներկայացումը բաղկացած է 6 մասից, որոնք օղակվելով ստեղծում են մեկ ամբողջական ու կուռ սյուժե: Այն հիմնված է պարային էլեմենտների վրա, համեմված երաժշտական մոտիվներով և դերասանական արտահայտչամիջոցներով: Լուսային էֆֆեկտներ օգտագործելու միջոցով ստեղծվել են գեղագիտական տեսանկյունից հետաքրքիր տեսարաններ, որոնք , սյուժեի հետ միասին, կառուցել են ամբողջական գեղեցիկ պատկեր:
Տոմսերի արժեքը` 1500, 2000 դրամ