Պատրանքներ
Հեղինակ՝
Իվան Վիրիպաև
Բեմադրիչ՝
Զարուհի Անտոնյան
Գլխավոր դերակատարներ՝
Լիանա Արեստակյան,
Լիանա Նիկողոսյան,
Դավիթ Սարգսյան,
Սամվել Թադևոսյան
Նկարչական ձևավորումը՝
Զարուհի Անտոնյան
Ներկայացում մեծահասակների համար
Բեմադրությունը ներկայացնում է Իվան Վիրիպաևի «Illusions» «Պատրանքներ» պիեսը: Մտերմիկ, անկաշկանդ մթնոլորտում, թեյի սեղանի շուրջ դերասանները պատմում են հանդիսատեսին, թե հիրավի, ինչ դժվարընկալելի ու խճճված տեսիլք է մարդկային կյանք կոչվածը, ինչ դժվար է հասկանալ՝ ինչ է սերը, իսկական սերը, և առաջարկում են գտնել պատասխանն այն հարցի, թե՝«Կա՞, արդյոք, հաստատուն մի բան այս հսկա, փոփոխական տիեզերքում...» Կես դար միասին ապրած ամուսնական զույգերի սիրո պատմությունը բացահայտում է մի պարզ ճշմարտություն՝ անիմաստ է համոզել ինքդ քեզ, թե գիտես ինչ է իսկական սերը և գտել ես քո տեղն այս աշխարհում: Միայն մահն է, որ անիրական չէ,և կյանքում անկեղծ երջանիկ լինելու համար հարկավոր է կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա: Իսկ սե՞րը ...«Սերը չի հանդուրժում օրինաչափություներ, կոնցեպցիաներ...Սերը չ կարող միայն մեկի հանդեպ լինել... այն ուղղված է մեկին և բոլորին...այն այստեղ է և ամենուր ... այն ուղղված է ամբողջ տիեզերքին միաժամանակ ...»
Տոմսերի արժեքը` 2000 դրամ: