Samvel Yervinyan At Takri
Samvel Yervinyan At Takri
Հանրահայտ հայ ջութակահար, ում գործիքի լարերի հնչյունները դիպչել են տասնյակ երկրների միլիոնավոր հանդիսատեսի սրտի լարերին, աշխարհահռչակ «Յաննի» խմբի մենակատար Սամվել Երվինյանի, նման ձևաչափով, էքսկլյուզիվ մենահամերգը «Տակռի» ռեստորան - մյուզիք հոլլում: Բաց մի’ թողեք ջերմ, գեղեցիկ, կամերային մթնոլորտում սիրված արտիստի համերգը վայելելու և նրա հետ անմիջական շփման Ձեր բացառիկ հնարավորությունը։
Շտապե’ք, տեղերը սահմանափակ են:
Որպես հյուրասիրություն, յուրաքանչյուր սեղանին, լինելու է ֆրանսիական գինի և եվրոպակա պանիրների տեսականի։
Եվ, ըստ ավանդույթի, բոլոր ներկաներին, ովքեր ծնվել են մարտի 30-ին, սպասվում են հատուկ նվերներ և գեղեցիկ անակնկալներ: Սիրով սպասում ենք Ձեզ:
Տոմսերի արժեքը՝ 20000, 22000, 24000, 26000, 28000 և 30000 դրամ։
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում:
Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է:
Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։