Գիշերը ՀՅԴ պատմության թանգարանում
ՀՅԴ պատմության թանգարանը հրավիրում է բոլորին մասնակցելու մայիսի 16- ին կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանն ու դրա հետևանքներին և Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանն ու զարգացմանը։ Այս երկու թեմաների ընտրության հիմնական նպատակն է փաստերով ցույց տալ, թե ինչպես ցեղասպանությունից հետո շատ կարճ ժամանակում վերածնվեց հայ ժողովուրդը և անասելի դժվարին պայմաններում ստեղծեց իր պետականությունը, որն կանգուն է արդեն 97 տարի։ Այս տարվա օգոստոսի 15- ին լրանում է նաև ՀՅԴ պատմության թանգարանի ստեղծման 100- ամյակը (1915 թ.- ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում) և դրան նվիրված ցուցադրությունը ևս միացվել է մայիսյան միջոցառմանը։ Լինելու է նաև բացօթյա ցուցադրություն, որն ուղեկցվելու է երգ ու պարով` «Վան» ազգագրական երգի- պարի համույթի մասնակցությամբ։ Թանգարանում ելույթ է ունենալու նաև նորաստեղծ «Դետք» երաժշտական խումբը։ Միջոցառումն անցկացվում է «Թանգարանների գիշեր» միջազգային ծրագրի շրջանակում՝ «Թանգարաններ․ հիշողության վկաներ» խորագրով։
ՀՅԴ պատմության թանգարանի մուտքն մշտապես ազատ է և անվճար, իսկ միջոցառման մեկնարկի ժամն է 18։00- ն։ ՀՅԴ պատմության թանգարանը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մհեր Մկրտչյան 12/1 հասեցում:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Արկադի Դումիկյան 2023
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)