Արամ Նիկոլյան. «Ուրֆա. Վերածնված արժեքներ»
Հունիսի 4- ին` ժամը 20:30- ին Պատմության թանգարանի նախասրահում տեղի կունենա Արամ Նիկոլյանի նոր «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությունը:
«Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությունը կսկսվի Տերյան մշակութային կենտրոնի վերականգնած տարազների յուօրինակ ներկայացմամբ: Ներկաները հնարավորություն կունենան նախ վայելել մեր ազգային տարազների ցուցադրությունը, այնուհետև այն, ինչ ստեղծվել է ոգեշնչվելով այդ մշակութային ինքնատիպությունը և ազգային խառնվածքն արտահայտող մասնիկներից:
Հավաքածուի հիմքում հայկական տարազներն են, դրանց խորհրդանիշները, ուրֆայի ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությունները: Շքեղ զարդաձևերով, միջնադարյան նկարչության շնչով հագեցած Ուրֆայի ասեղնագործություններով այս հավաքածուի նպատակն աստիճանաբար մոռացության մատնված ազգային հագուստի էլեմենտները կրելի դարձնել է ոչ միայն բեմում, այլև առօրյա կյանքում: Կլինեն բեմական, առօրյա, երեկոյան ու կոկտեյլային զգեստներ՝ տարազային ձևվածքով, թեթև գունային հիշողությամբ եւ Ուրֆայի «մոռացված» ասեղնագործությամբ: Զգեստները կլրացնեն Սիրուշոյի «Պռեգոմեշ» աքսեսուարները, որոնց հիմքում ևս հին հայկական զարդերն են:
Ցուցադրության ինքնատիպությունն այն է, որ գտնվելով Հանրապետության հրապարակում՝ ցուցադրությանը կկարողանան հետևել նաև անցորդներն ու բոլոր նրանք, ովքեր հրավիրվածների ցանկում չկան, սակայն ցանկանում են տեսնել այն:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Диана Арбенина и Ночные Сна...
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.:
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Փերփերի շոու ներկայացում