Բնասիրական դիմակահանդես
Սիրելի մարդիկ՝ բնասերներ ու կենսասերներ, տատիկ- պապիկներ, հայրիկ- մայրիկներ, պատանի- երիտասարդներ և ամենակարևորը՝ կենդանամարդասեր երեխաներ։ Ամռան գալուստը եկեք դիմավորենք բնասիրական դիմակահանդեսով՝ լցնելով մայիսյան ջերմ երեկոն գեղագույն ու բազմաբնույթ նախշերով։
Պատանեկության ստեղծագործական կենտրոնը և «Փազլ» մանկապատանեկան հաղորդաշարը «Փրո Փոուզ» կենդանապաշտպան ընկերության համագործակցությամբ կազմակերպում են բնասիրական դիմակահանդես Երևանի Սիրահարների այգում 2015թ. մայիսի 30- ին` ժամը 17:00-19:00։
Ծրագիրը նախատեսում է մանկապատանեկան համերգ և ցուցադրություն, բնակենդանասիրական դասընթացներ։ Մասնակցելու են Ջամբոն, Էկզոտարիումը և Դինգոն` իրենց կենդանիներով։
Կարող եք գալ ցանկացած բնակերպարով՝ ծառի կամ ծաղկի, կենդանու կամ թռչնի տեսքով, իսկ ցանկության դեպքում մեր նկարիչները ձեզ կգունազարդեն տարբեր կերպարներով կամ կկրեք մեր պատրաստած դիմակները։
Ամառը դիմավորենք որպես ամենահայրենաբնասեր քաղաքացիներ, որպես բնության կենսախինդ պահապաններ։ Միացե՛ք նախաձեռնությանը։ Ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր զվարթ հանդեսին։
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: