БИ- 2 հայտնի ռոք խումբը՝ Լոֆթում
БИ- 2 հայտնի ռուսական ռոք խմբի հետ շփվելու բացառիկ հնարավորություն Լոֆթում։
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 28- ին՝ ժամը 13։00- ին(երևանյան համերգի անմիջապես հաջորդ օրը):
Ինչպե՞ ս կարող ես մասնակցել
Միջոցառումը կկայանա «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համար կազմակերպված ակցիայի շրջանակներում: «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը նույնպես միանում է ակցիային և առաջարկում հանդիպել սիրելի խմբի անդամներին մեզ մոտ, շփվել նրանց հետ անմիջական մթնոլորտում, տալ բոլոր այն հարցերը, որոնք կուտակվել են: Մասնակցել կարող են նրանք, ովքեր․
• Կմիանան ակցիայի հիմնական գործողություններին,
• Մինչեւ հունիսի 20- ը կգրանցվեն հանդիպմանը մասնակցելու համար,
• Հունիսի 21- 25- ն ընկած ժամանակահատվածում արյուն կհանձնեն Յոյլյանի անվ․ Արյունաբանական կենտրոնում,
• Եթե արյունը համապատասխանի բոլոր նորմերին, կստանան БИ-2- ի համերգին մասնակցելու տոմս և հնարավորություն անմիջապես շփվելու խմբի անդամների հետ Լոֆթում:
Մասնակիցների քանակը սահմանափակ է:
