Յոգայի միջազգային օր
Յոգան 5000-ամյա ֆիզիկական, մտավոր և հոգևոր պրակտիկա է, որը ծագել է Հնդկաստանում: Նրա նպատակն է վերափոխել մարմինն ու միտքը: Յոգան մարմնավորում է մտքի և մարմնի, մտածողության և արարքի, զսպվածության և իրագործման միասնությունը, այն ներդաշնակություն է մարդու և բնության միջև, առողջության և բարեկեցության ամբողջական մոտեցում:
2014թ. սեպտեմբերի 27-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կոչ արեց հունիսի 21-ը ճանաչել որպես Յոգայի միջազգային օր: Իսկ 2014թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակեց հունիսի 21-ը որպես Յոգայի միջազգային օր: Հունիսի 21-ն ընտրվել է, քանի որ դա ամառային արևադարձի օրն է` տարվա ամենաերկար օրը:
Յոգայի միջազգային օրն առաջին անգամ կնշվի ողջ աշխարհում այս տարվա հունիսի 21-ին:
Միացեք մեզ Յոգայի միջազգային օրը Երևանում միասին տոնելու:
