Концерты
Դաշնամուրային երեկո «Գամմա»
Սվետլանա Մինասյան` դաշնամուր
Դասատու`
Կարինե Ներսիսյան
Հուլիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է ներկա գտնվելու Պ. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի` դաշնամուրային բաժնի 7-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Մինասյանի` «Գամմա» խորագիրը կրող դաշնամուրային երեկոյին:
Երեկոյի ընթացքում կհնչեն համաշխարհային երաժշտական գանձարանը համալրած դասական կոմպոզիտորների որոշ ստեղծագործություններ:
Մուտքն ազատ է:
