Концерты
Հանդիպում արվեստի հետ. Արտո Չաքմաքչյան
Հուլիսի 9-ին` ժամը 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Հանդիպում արվեստի հետ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետ Արտո Չաքմաքչյանին, որն անց է կացվում կենտրոնի «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» նորաբաց ցուցադրության շրջանակներում:
Ծրագրում`
• Ցուցադրության դիտում կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում
• Արտո Չաքմաքչյան. կյանքը և ստեղծագործությունը
Բանախոս` արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Շուշան Վարդանյան
• Համերգային ծրագիր
«Զանգակներ» խումբ, գեղ. ղեկավար և խմբավար՝ Շահէ Քեշիշյան
• «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ:
