Кино
Ոսկե ծիրան 2015. Միակողմանի փողոցի բնակիչները
Վավերագրական ֆիլմ Սի-յե Թիր կամ նախկին Քավամ օս-Սալթանե փողոցի մասին, որ գտնվում է Թեհրանի 12-րդ թաղամասում: Փողոցը հարավից Քաղաքային զբոսայգու, իսկ հյուսիսից Ջոմհուրի պողոտայի միջև է: Քավամ անվանումը բացատրվում է Քաջարի և Փահլավիի ժամանակների քաղաքական գործիչ Քավամ օս-Սալթանեի տան՝ այնտեղ գտնվելու հանգամանքով: 1979-ի հեղափոխությունից հետո փողոցն անվանվեց Սի-յե Թիր (Թիրի 30-րդ)՝ ի հիշատակ այն զոհերի, որ սպանվել են 1952-ին Քավամի վարչապետության օրոք: Թեհրանի ամենահին փողոցները... Նախկինում տարբեր հավատքի մարդիկ են այստեղ միասին ապրել՝ հայեր, քրիստոնյաներ, հրեաներ, մահմեդականներ և զրադաշտականներ: Հիմա միայն հուշեր ու ընտանեկան ալբոմներ են մնացել փողոցի բնակիչներից:
