Кино
Ոսկե ծիրան 2015. Փրկության քարտեզ
Ֆիլմը պատմում է այն մարդասիրական շարժման մասին, որն առաջացել է որպես բողոքի ալիք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մարդկության ողբերգությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության դեմ: Իրական դեպքերի վրա հիմնված վավերագրություն է: Հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են՝ հայերի ջարդերին ականատես իրական մարդիկ: Նրանք հինգն են՝ այդ մարդասեր եվրոպուհիները. Մարիա Յակոբսեն (Դանիա), միսիոներուհիներ Կարեն Եփփե (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յոհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բուլ (Էստոնիա):
