Кино
Ոսկե ծիրան 2015. Ես սիրվելու համար չեմ այստեղ
55-ամյա դատական կատարածու Ժան-Կլոդ Դելսարն ուզում է երջանիկ լինել, բայց դա չի հաջողվում նրան: Ապրում է մշտապես մռայլ՝ իր կյանքը համարելով զգայացմունքային ձախողումների շարք. ամուսնությունն ավարտվում է բաժանումով, հարաբերությունները միակ որդու հետ սառն ու մակերեսային են, և նա համոզված է, որ խոժոռադեմ ծեր հայրը երբեք չի սիրել իրեն... Մի օր Ժան-Կլոդը որոշում է գնալ տանգոյի այն դպրոցը, որ նոր է բացվել աշխատավայրից տուն բերող ճանապարհին: Այնտեղ հանդիպում է Ֆրանսուազին՝ 36-ամյա մի կնոջ: Ֆրասուազը նույն հոգեվիճակում է: Ավելի հեշտ կլիներ ուղղակի չխրվել պատմության մեջ... եթե երկուսն էլ չգիտակցեին, որ սա միգուցե իրենց վերջին հնարավորությունն է:
