Кино
Ոսկե ծիրան 2015. Ծուղրութի պահապանը
Սուրբ Ավետարանը գրագիր Հովհաննեսը գրել է մագաղաթի վրա մ. թ. 974 թվականին Էրզրումում: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ արքեպիսկոպոս Կարապետն առաջնորդում էր հայ ընտանիքների գաղթը Էրզրումից Ախալցխա: Նրանց թվում էր նաև Սապոնջյան ընտանիքի ներկայացուցիչ Անախասը, որը փրկել էր Հովհաննեսի Ավետարանը և չորս տարվա թալանի ու կողոպուտի միջով հասցրել Ծուղրութ: Ավետարանը կազմված է մագաղաթի 195 թերթերից, ունի արծաթե կազմ, որի վրա պատկերված է Հիսուսը, առաքյալները և պատկերագրական այլ տեսարաններ: Գյուղացիները համոզված են, որ Ավետարանը գյուղի պահապանն է և թույլ չեն տալիս հեռացնել:
