Кино
Ոսկե ծիրան 2015. Մարդն իր ժամանակի առաջ
Այս կենսագրական վավերագրությունը ներկայացնում է բժիշկ, պոետ, երաժիշտ դրամատուրգ, փիլիսոփա և իդեալիստ դոկտոր Ֆրեյդուն Ատուրայայի կյանքն ու ժամանակաշրջանը: Ֆրեյդունի մեծագույն ավանդը թերևս ամենից քիչ է հայտնի: Նա հեղափոխական էր, որն ամբողջ կյանքը ծախսեց՝ փորձելով հետ պահանջել դարերի ընթացքում կորցրած հողերը, քանի որ ցանկանում էր ասորական քրիստոնյա ժողովրդավարական ազգ ստեղծել: Դոկտոր Ֆրեդունի կյանքի միջոցով ֆիլմը պատմում է 1900-ականների սկզբին քրիստոնյա ասորիների ջարդերի ու մաքառումների ամենաանհայտ և չպատմված էջերի մասին:
