Кино
Ոսկե ծիրան 2015. Արմատները
Ինչպե՞ս կարելի է կանխատեսել ազգի ապագան: Պետք է նայել երիտասարդ սերնդին: Պատմություն 1992-ի արցախյան պատերազմում կնոջը և ավագ որդուն կորցրած ծերունու մասին: Հինգ տարի է անցել, սակայն ամեն հաջորդ օր նման է նախորդին: Եվ հանկարծ ձմեռային մի առավոտ փոխում է ծեր միայնակի կյանքը... Պատմություն երջանիկ ավարտով, որը, սակայն, ոչ բոլորը կհասկանան և կզգան: Պատմություն յուրաքանչյուրի մասին, ով հեռու է իր հայրենիքից և միշտ հիշում է իր արմատները...
