Кино
Ոսկե ծիրան 2015. Մնաս բարով, «Վոլգա»
Երիտասարդներն իրենց ձանձրույթը ցրում են ամեն օր գյուղից դուրս փախչելով: Դաշտերում ընկերների հետ օղի խմելու ծեսն ավելի գայթակղիչ է, քան ժամադրությունը սիրած աղջկա հետ: «Վոլգա» մեքենան նրանց կպաշտպանի անձրևից, ձյունից, քամուց, սակայն չի փրկի տաղտուկից ու դատարկության զգացումից: «Մնաս բարով, «վոլգա»… Մի օր՝ տարիներ անց, իր օրագրում կգրի պատանին, որն այդպես էլ օղի խմել չի սովորի:
