Кино
Ոսկե ծիրան 2015. Գրոզնի բլյուզ
Ֆիլմը պատմում է մի քանի մարդու մասին, որոնք ապրում են պատերազմից ավերված Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում, որտեղ ամենօրյա կյանքը լի է քաղաքական ճնշումով, կապանքող ավանդույթներով, բռնի մահմեդականացմամբ և վերջին շրջանի պատմության հետ հաշտվելու անկարողությամբ: Ֆիլմը ծավալվում է չորս կնոջ շուրջ. նրանք տարեցտարի վատթարացող պայմաններում պայքարել են մարդու իրավունքների համար, բայց ավելի ու ավելի են հիասթափվում պուտինյան Ռուսաստանում տիրող իրավիճակից: Այն շենքում, որտեղ նրանք աշխատում են, գտնվում է նաև երիտասարդների հավաքատեղի «Բլյուզ» ակումբը: 90-ականների Չեչնիայի պատերազմից միայն աղոտ հուշեր ունենալով՝ նրանք փորձում են հասկանալ այն տարօրինակ դեպքերը, որ կատարվում են իրենց երկրում:
