Кино
Ոսկե ծիրան 2015. Ճչացողները
Այս լիամետրաժ վավերագրական ֆիլմը պատմում է, թե ինչպես է «System of a Down» ռոք խումբը բախվում Հայոց ցեղասպանության խնդրին և դա մերժելու թուրքական կառավարության ջանքերին: Երևան են հանվում աղերսները Ողջակիզման, Ռուանդայի, Բոսնիայի, Իրաքի քրդերի և Դարֆուրի ցեղասպանությունների հետ, ցույց է տրվում, թե Միացյալ Նահանգների միջազգային քաղաքականությունն ինչու է աչք փակում` չտեսնելու տալով կատարվող ցեղասպանությունները:
