Кино
Ոսկե ծիրան 2015. Սպիտակ քաղաք
Սպիտակ քաղաքը՝ Ախալքալաքը, որ հայկական գավառական քաղաք է Վրաստանում, ներկայացվում է որպես խորհրդային երկրի մերթ ծաղրական, մերթ ողբերգական մոդել: Խորհրդային Միության փլուզումից ընդամենը երեք տարի առաջ նկարահանված այս ֆիլմում կարծես կանխազգացված են ազգամիջյան խնդիրների պայթյունը մի կողմից և մյուս կողմից՝ ազգային ինքնագիտակցման վերելքը:
