Արվեստանոց. «Խնդում»
Հուլիսի 23-ին` ժամը 12:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է ներկա գտնվելու իր հերթական «Արվեստանոց»-ին, սակայն այս անգամ մեր հանդիպումը կտարբերվի, քանզի բոլորս միասին, այդ օրը գտնվելու ենք Բյուրականում, և «Տոնացույց» ժողովրդական թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանի օգնությամբ պարզելու ենք` ի ՞նչ է իրենից ներկայացնում Վարդավառը, ինչպե՞ս էին այն նշում մեր նախնիներն ու ի ՞նչ է խորհրդանշում այս գեղեցիկ տոնը:
Հերթական «Արվեստանոցը» կներկայանա «Խնդում» խորագրով:
Ինչպես մեր բոլոր հանդիպումների ժամանակ ենք փորձում ոչ միայն ականջալուր լինել թեմային, այլև ինքներս փորձել ու փորձարկել, այնպես էլ այս անգամ, բոլորս ոչ միայն կմոտենանք տոնի ակունքներին, այլև կջրենք ու կջրվենք` ամառային տապը մեղմելով և մեր գեղեցիկ ժողովրդական տոնը լիարժեք դարձնելով: Նախքան ջրվելու արարողությունն իրականացնելը, բոլորս միասին պատրաստելու ենք Պուլպատիկ և Խնդում:
Ուրեմն, հանդիպում ենք Բյուրական գյուղի` Մեծ աղբյուր կոչվող կանգառում: Այնտեղից շարժվելու ենք դեպի Սբ. Հովհաննես եկեղեցի, ապա մեր վերջնականգառը կլինի «Տոնացույց» կենտրոնը:
Մեզ հետ անմոռանալի օր անցկացնելու համար խնդրում ենք նախապես տեղեկացնել մասնակցության մասին: Սիրով սպասում ենք բոլորիդ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Canary / Դեղձանիկ
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ: