Անհատական ցուցահանդես. «Աննայի Անռեալիզմը»
Հուլիսի 27-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը հրավիրում է ներկա գտնվելու նկարչուհի, գրաֆիկական դիզայներ Աննա Կուրբեի` «Աննայի Անռեալիզմը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը:
Աննան իր ստեղծագործական ուղին հարթել է ուսումնասիրությունների, պրպտումների, լույսի ընկալման փնտրտուքի ճանապարհներին` սնուցվելով Կարավաջոյի, Միքելանջելոյի, Ռենուարի, Ռաֆայելի գունազգացողությամբ և լուսազգացողությամբ: Աննան այժմ ստեղծագործում է` օգտագործելով նաև թվային գեղանկարչության ժամանակակից միտումները: Նկարչուհու համար կարևոր ու հիմնային է գույնը, իսկ ժամանակն ու տարածությունն, ըստ նրա, խիստ ծիսական ու քողարկված են սովորական մարդու հայեցակետից:
«Աննայի Անռեալիզմը» կներկայացնի գրաֆիկական դիզայների` կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ տեսլականը` 2012-2015 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
Սպասում ենք բոլորիդ: Մուտքն ազատ է: