New project world music duet
Միքայել Ոսկանյան՝ թառ( Հայաստան)
Իռակլի Կոիավա՝ հարվածային գործիքներ (Վրաստան)
Թառահար Միքայել Ոսկանյանը վրացի ճանաչված երաժիշտ Իրակլի Կոյավայի (պերկուսիա) հետ նախաձեռնել է նոր «World music duet» նախագիծը: Ծանոթանալով Kavkaz Jazz Festival 2013 -ում, Միքայելը և Իրակլին որոշում են միասին նախագծեր անել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, դրանով իսկ սկիզբ դնելով Անդրկովկասի տարածքում երաժիշտների համագործակցությանն, ոչ պաշտոնական շփման ավանդույթ ձևավորելուն և երաժշտական փորձի փոխանակմանը :
Նախագծի շրջանակներում Միքայելը և Իրակլին հանդես են գալու հեղինակային ստեղծագործություններով և ազատ իմպրովիզացիաներով world music և ջազ ոճերում: Նախագիծը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին Վրաստանում, որտեղ Միքայել Ոսկանյանը ( թառ, Հայաստան) և Իրակլի Կոյավան (պերկուսիա ,Վրաստան) ելույթներ ունեցան Թբիլիսյան ջազ ակումբներում և վարպետության դասեր անցկացրեցին:
Սեպտեմբերի 25-ից 29-ը «World music duet» նոր նախագծով Միքայել Ոսկանյանը և Իրակլի Կոյավան տարբեր միջոցառումներով հանդես կգան Երևանում և բարեգործական համերգ կտան Սպիտակ քաղաքում: