Գրքի շնորհանդես. «Դիմակահանդեսում՝ առանց դիմակի»
Նարեկացի Արվեստի Միությունը օգոստոսի 14-ին` ժամը 19:00-ին, հրավիրում է ներկա գտնվելու երիտասարդ ստեղծագործող Անահիտ Հակոբյանի` «Դիմակահանդեսում՝ առանց դիմակի» գրքի շնորհանդեսին:
Գրքում տեղ գտած միակ համանուն վիպակը ներկայացված է հայերեն և անգլերեն լեզուներով: Սա հեղինակի երկրորդ գիրքն է, որը պատմում է կյանքի հետ պայքարի մեջ մտած մեծ ու փոքրիկ Անգելինա անունը կրող աղջիկների մասին, ովքեր կյանքի «դիմականդեսում» ներկայանում են որպես ուժեղ, անկոտրում ու ազնիվ հոգիներ` չվախեցող կյանքի պատահարներից, սարսափազդու ու մարմինը կործանող «արհավիրքներից»:
Շնորհանդեսը կառանձնանա իր թատերային մատուցմամբ, որի ընթացքում հանդիսասրահում կհանդիպեք վիպակի հերոսուհիներին, ովքեր իրենց ներկայությամբ առավել տպավորիչ կդարձնեն երեկոն:
Գրքի վերաբերյալ իրենց խոսքը կասեն խմբագիրը, սրբագրիչն ու հեղինակը: Վերջինիս կարող եք ուղղել Ձեզ հետաքրքրող հարցերը:
Սիրով սպասում ենք բոլորիդ: Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
New year & Christmas Ev...
Большой концертный зал имени Арама Хачатряна
Տոմսերի արժեքը՝2000-10000դր:
Միստերիա Հիստերիա
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ:
Սև, դառը շոկոլադ
Ереванский драматический театр имени Грачья Кап...
Երկու հերոսների՝ կնոջ եւ տղամարդու միջև ամենապարզ բախումներ, որոնք պետք է հանգեցնեն ներման: