90-ականների երաժշտական երեկո
Հիշու՞մ եք հայաստանյան 90-ականների ջերմացնող ամառային երեկոները: Անկյունում Nirvana-ի դժվարությամբ հայթայթած կասետն է նվագում, սեղանին՝ արևածաղկի սերմեր և էժան լիմոնադ, վառարանում՝ մի քանի կտոր կարտիֆիլ: Զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, նայում մեկս մյուսի աչքերի մեջ՝ առանց անհանգստանալու չընթերցված հաղորդագրությունների և ծանուցումների մասին:
Այդ ընթացքում հեռավոր արևմուտքում թնդում էին Red Hot Chili Peppers, Depeche Mode, Aerosmith, Cardigans, Nirvana, Oasis, Spice Girls, Shania Twain անունները: Աշխարհն էին նվաճում նորահայտ երիտասարդ բոյզ- և գըրլզ-բենդերը...
Եթե կարոտել եք այդ օրերը և երաժշտությունը, այս շաբաթ օրը միացե´ք մեզ՝ նվագելու և երգելու 90-ականների երգեր մոմերի լույսի ներքո: Ոչ մի ժանրային սահմանափակում. միայն թե երգերը լինեն 90-ականներից:
Կլինեն նաև արևածաղկի սերմեր, կվասս և «պլեչ» կարտոֆիլ: Կարող եք բերել ձեզ հետ 90-ականներն հիշեցնող ձեր սիրելի խմիչքը կամ ուտեստը (նրանց, ովքեր կցանկանան տեղում մի բան պատրաստել կտրամադրվի керосинка վառարան) և կիսվել 90-ականների ձե՛ր ընկալմամբ:
Մուտքը՝ 1500 դրամ, ներառյալ թեմատիկ հյուրասիրությունը և ԷՕՆի մշտական ծառայությունները: Վաճառքի կլինի նաև գարեջուր:
ATC - All Around The World (la la la la la la la la)
Savage Garden - To The Moon & Back (Extended Version)
Nirvana - Smells Like Teen Spirit
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Ереванский русский драматический театр имени Ко...
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)