Double your help, double your pleasure: Sugar Cookies making by Arsen Stepanyan
Օգոստոսի 1-ին սիրով հրավիրում ենք բոլոր կենդանասեր գուրմաններին Պլատո` միասին նախաճաշելու և համտեսելու Save The Children Armenia հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանի կողմից պատրաստված թխվածքաբլիթները` Sugar Cookies:
Միջոցառման նպատակն է ծանոթացնել մարդկանց անտուն կենդանիների հիմնախնդիրներով զբաղվող Փոուզիթիվ խմբի գործունեությանը: Խումբն ունի կացարան, որն այսօր մեծ դժվարությամբ գոյատևում է բարերարների նվիրատվությունների և ոչ պակաս կարևոր՝ նվիրյալ կամավորների սիրո, նվիրվածության ու եռանդի շնորհիվ: Հիշատակված «քաղցր» հանդիպում-համտեսի միջոցով դրամահավաք կկազմակերպենք նաև նախաձեռնության խնամքի տակ գտնվող մոտ 90 չորքոտանի բարեկամների համար:
Կարևորելով երեխաների կրթադաստիարակչական գործառույթում կենդանիների դերը, ինչպես նաև բնության նկատմամբ սեր արթնացնելու մղումից ելնելով՝ սիրով հրավիրում ենք բոլոր-բոլորին երեխաների հետ, որոնք բնական սնունդով կզարդարեն մեր թխվածքաբլիթները, ինչպես նաև կմասնակցեն կազմակերպվելիք կրթական դասընթացին: Ներկա կլինեն նաև մեր փռչոտ բարեկամները:
Միջոցառումը կսկսվի առավոտյան10.00 –ից և կտևի մինչև 14.00: Այն բաղկացած կլինի 4 տարաբնույթ փուլերից:
1 փուլ: համտես ամբողջ միջոցառման ընթացքում
2 փուլ: թխվածքաբլիթների ձևավորում երեխաների կողմից
3 փուլ: քաղցրավենիքի պատրաստման վարպետության դաս և ցուցադրություն` Արսեն Ստեփանյանի կողմից
4 փուլ: «Շներն ու իրենց աշխարհը» խորագրով դասընթաց` 6-13 տարեկան երեխաների համար ոլորտի մասնագետ` Գայանեի կողմից
Կազմակերպող թիմը շատ է ցանկանում այդ օրը շատ քաղցր ու բարի դարձնել բոլորի համար:
Համեցե'ք և քաղցրացե'ք: