Handmade ցուցահանդես-վաճառք «Օգնենք Հայկին քայլել»
Օգոստոսի 1-ին «Օգնության կամուրջ» հիմնադրամը կազմակերպում է ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է 5-ամյա Հայկ Ներսեսյանի բուժման համար:
«Օգնության կամուրջի» նախաձեռնած միջոցառմանը իրենց աշխատանքներով միացել են Վանաձորյան «Օրրանի» սաները, Apricot - Armenian Handmade Souvenirs սոցալական ձեռնարկությունը, որի բոլոր աշխատակիցները հաշմանդամության խնդիր ունեցող երիտասարդներ են և անհատ վարպետներ:
Միջոցառումը տեղի է ունենլու Ժամանակակից Արվեստի թանգարանում(Մաշտոցի 7), ժամը 18-22-ը: Սիրով սպասում ենք բոլորիդ: