Drag racing at Yerevan
Հարգելի ավտոսիրողներ, կամ, պարզապես, սուր զգացողությունների սիրահարներ
Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա STR ակումբի կազմակերպած հերթական աննախադեպ միջոցառումը:
Բոլորիդ հրավիրում ենք ներկա գտնվելու «Drag-racing STR» գավաթի 4-րդ փուլին, որը կանցկացվի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհին:
Տեղեկատու հեռախոս 099-00-50-80:
Մուտքն անվճար է:
Մրցուղու երկարությունն է 402 մետր, իսկ մասնակիցների քանակը հասնում է մինչև 40-ի:
Հիշեցնենք, որ «Drag-racing STR» գավաթը նախատեսված անցկացնել 5 փուլով, որի ավարտին կհաղթի այն մասնակիցը, ով կունենա ամենաշատ բալերը բոլոր փուլերի արդյունքում:
Տեղեկացնենք, որ միջոցառումից մի քանի օր առաջ մարզիկներին մասնակցության կանոնները հիշեցնելու նպատակով STR ակումբը նախատեսում է անցկացնել սպորտային-briefing.
Սեպտեմբերի 20-ին ակումբն իր հանդիսատեսների համար պատրաստել է ևս մեկ անակնկալ. դուք ներկա կլինեք նաև նոր մեքենաների ցուցանիշների փորձարկմանը:
Ձեր ներկայությունը ցանկալի է…
Բոլորիս մաղթում ենք հաճելի ժամանց և սուր զգացողություններ