Вечеринки
ŠKODA 120 տարվա պատմություն
Ցանկանո՞ւմ եք ծանոթանալ աշխարհի ամենահին ավտոարտադրոներից մեկի պատմությանը:
Մասնակցեք սեպտեմբերի 18-ին ժ. 19։00-ին կայանալիք «ŠKODA` 120 տարվա պատմություն» բացօթյա միջոցառմանը:
Միջոցառումը կմեկնարկի շոու ծրագրով: Կբացվի ŠKODA-ի պատմության թունելը, որտեղ ներկայացված կլինի ողջ պատմական ուղղին:
Ցուցադրված կլինեն նաև ŠKODA մակնիշի նոր ավտոմեքենաներն ու հեծանիվները և տարատեսակ հետաքրքիր աքսեսուարներ վարորդների և հեծանվորդների համար:
Կենդանի երաժշտությունն ու DJ-ը կապահովեն ուրախ տրամադրությունը:
Մուտքն ազատ է :)
