Մեռած հոգիներն աշխույժ ընթացքի մեջ են
Երգչախումբ` Անի Օհանյան, Աննա Ղազարյան, Էդգար Ֆրանգյան, Ամիրհոսեյն Վաֆայի
Ըստ Ն.Վ. Գոգոլի ստեղծագործությունների
<<Մեռած հոգիներն աշխույժ ընթացքի մեջ են>>
Մեկ բեմի վրա հայտնվում են Գոգոլյան ստեղծագործությունների գլխավոր կերպարները: Ռեժիսորը հեղինակին՝ Ն. Գոգոլին, և իր ստեղծած հերոսներին ներկայացնում է կոնֆլիկտային փոխհարաբերությունների մեջ: Կերպարները բողոքում են ու պահանջներ դնում իրենց արարչից: Մինչդեռ Գոգոլը, գտնվելով ծանր հոգեկան ապրումների մեջ, փորձում է յուրաքանչյուրին անցկացնել իր ես-ի միջով և դարձնել անհատականություններ: Կատարվելիք գործողություններին մասնակցություն է ունենում քառաձայն երգչախումբը: Ձայնային ելևէջները լրացնում են խոսքը ու ստեղծում ամբողջական բեմավիճակներ: Ռեժիսորական մտահղացման առանձնահատկություններից է տղամարդկանց կերպարների կանանց մարմնավորումը: Դերասանուհիների պլաստիկ կերպարանափոխությունները և ներաշխարհում կատարվող հոգեկան ապրումների անալիտիկ մենախոսությունները ստեղծում են մոգական ու անկանխատեսելի մթնոլորտ:
Dead Souls are in lively motion.
The main Gogol’s characters appear on the same stage. The author-N. Gogol and his heroes/characters are in conflict with each other as presented by the director.The characters are complaining and expressing demands from their creator. Meanwhile Gogol – who is very distressed- is trying to make each of them an individual, considering everybody through the spectacles of himself. All the acts are taking place with the participation of quartet/ four voiced choir. The sounds supplement the speech and make complete scenes. The uniqueness of director’s idea is the women who embody the men/ male characters.The plastic transformation of actresses and their inner analytic monologues build up a mystic and unpredictable aura.
