Другое
«Չարենցի մահը. լեգենդ և իրականություն»
Դասախոսության ընթացքում կներկայացվեն Եղիշե Չարենցի կյանքի վերջին օրերը և նրա մահվան հանգամանքները՝ հիմնված նորահայտ փաստերի, վավերագրերի և ականատեսների վկայությունների վրա: Զուգահեռաբար կքննարկվեն շրջանառվող բոլոր վարկածները, բանախոսը նոր մանրամասներ ու դրվագներ կպատմի մեծ գրողի կյանքից:
Կդասախոսի գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը։
