Shadowmatic-ի հաղթարշավի բանաձևը. հանդիպում խաղի համահիմնադրի հետ
Հայկական Triada Studio-ի կողմից ստեղծված Shadowmatic խաղը թողարկման առաջին իսկ օրերից հայտնվել է App Store հավելվածների հարթակում Editor’s Choice կարգավիճակով: Աշխարհի բազմաթիվ երկրներում խաղը մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես մասնագիտական, այնպես էլ լայն զանգվածների շրջանակներում։
Կարճ ժամանակում խաղը հայտնվել է App Store-ի ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում: Shadowmatic-ը սեպտեմբերի 21-ի դրությամբ ունի 2 միլիոնից ավելի օգտատեր, այս ամենի հետ մեկտեղ, մեկ շաբաթյա անվճար ներբեռնումի ակցիայի շնորհիվ ամեն օր հավելվածի օգտատերերի թիվը զգալիորեն աճում է:
Triada Studio Games ստուդիայի մանրակրկիտ և վիրտուոզ եռամյա աշխատանքի արդյունքն արդեն հասցրել է բազմաթիվ, այդ թվում նաև միջազգային հեղինակավոր մրցանակների արժանանալ խաղերի ինդուստրիայում: Խաղն արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարի ամենաբարձր մրցանակին`Apple Design Awards-ի մրցանակակիրը: Սա հայկական ստուդիաների կողմից ստեղծված առաջին խաղն է, որն արժանանում է նման բարձր մրցանակի Apple-ի կողմից։
Ռազմավարական Բիզնեսի և Լոֆթի համատեղ «Լոֆթ. Բիզնես ակումբ»-ի հյուրը Shadowmatic-ի համահիմնադիր, ծրագրավորող Բագրատ Դաբաղյանն է, ով կպատմի Shadowmatic-ի հաջողության բանաձևի մասին:
Բագրատ Դաբաղյանի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին` ժամը19:00-ին, Loft-ում:
Հանդիպումը վարելու են Ռազմավարական Բիզնեսի համահիմնադիրներ ՝գործարարներ Գրիգոր Առաքելյանն ու Վահրամ Միրաքյանը:
Մուտքի արժեքը՝ 1700 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
